Համոզված եմ՝ մեր Արցախի հինավուրց մայրաքաղաքի վրա ամեն մի նոր գրոհ ուղղակի հարստացնելու է Շուշիի հայ զինարվեստի պատմության տարեգրությունը

Թանկագին հայրենակիցներ.
Ոսոխը ջանք չխնայեց 1920թ. հոկտեմբերի 30-ի իր հաջողությունը՝ Կարսի գրավումը հարյուր տարի անց՝ Շուշիով կրկնելու համար։ Բայց վաստակեց 1918 թ. հոկտեմբերի 30-ը, երբ Մուդրոսի զինադադարով ընդունեց իր խայտառակ պարտությունն Առաջին աշխարհամարտում և Օսմանյան կայսրության անփառունակ վախճանի իրողությունը։

Համոզված եմ՝ մեր Արցախի հինավուրց մայրաքաղաքի վրա ամեն մի նոր գրոհ ուղղակի հարստացնելու է Շուշիի հայ զինարվեստի պատմության տարեգրությունը։