Ապրիլի 23֊ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլու և գիտական խորհրդի նախագահ Լավրենտի Ջանիաշվիլու հետ

Ապրիլի 23֊ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլու և գիտական խորհրդի նախագահ Լավրենտի Ջանիաշվիլու հետ։

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողով

Մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում հայագիտության և մասնավորապես հայ ազգային-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար լիբանանահայ հետազոտող, Լիբանանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր Եղյա Ճերեճյանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման վկայականը։ 
 

Գիտագործնական սեմինար՝ «Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի խորհրդաթուրքական պայմանագիրը և Հայաստանը» խորագրով

Ս. թ. մարտի 15-ին ՀՀ ԳԱԱ  պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար, որը կրում էր «Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի խորհրդաթուրքական պայմանագիրը և Հայաստանը» խորագիրը:

Դավիթ Շինարարին նվիրված ամենամյա գիտաժողով

Սույն թվականի փետրվարի 21-22-ը Վրաստանի Գորի քաղաքի պետական համալսարանի հրավերով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Հարություն Խուդանյանը ներկա գտնվեց Դավիթ Շինարարին նվիրված ամենամյա գիտաժողովին որպես միակ արտասահմանյան մասնակից:

Թեկնածուական ատենախոսություն,Հակոբյան Վահագ

2019 թ. մայիսի 7-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Հակոբյան Վահագ «ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ XVIII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԸՍՏ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն: 

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, Հովհաննիսյան Էդուարդ

2019 թ. մայիսի 7-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Հովհաննիսյան Էդուարդ «ԿՈՎԿԱՍԻ ՀՆԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ» ԱՐՑԱԽԻ (ՂԱՐԱԲԱՂԻ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն: