ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 15-ին տեղի կունենա «Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի խորհրդաթուրքական պայմանագիրը և Հայաստանը» խորագրով գիտագործնական սեմինար: Սեմինարի բացումը տեղի կունենա մարտի 15-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:

 

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

2019 թ. ապրիլի 19-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿԻ «ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ 1921-1945 ԹԹ.» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն: 

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱԴԱԼՅԱՆ ԳԵՂԱՄ

2019 թ. ապրիլի 16-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԲԱԴԱԼՅԱՆ ԳԵՂԱՄԻ «ՎԱՆԻ ԷՅԱԼԵԹԸ (ՎԻԼԱՅԵԹԸ) 1548-1914 ԹԹ. (ՊԱՏՄԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ)» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՄԱԼԵՔՅԱՆ ՄԵՀՐ ԴԵՐԵՆԻԿ

2019 թ. ապրիլի 16-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՄԱԼԵՔՅԱՆ ՄԵՀՐ ԴԵՐԵՆԻԿԻ «ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՑ ՄԻՆՉԵՒ XX ԴԱՐԻ ՍԿԻԶԲ» թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն:

ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մի խումբ աշխատակիցների

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի ակտիվ մասնակիցներին։

Տարիներ շարունակ իրականացվող ծրագրին ներգրավվել են պատմության և մշակույթի ոլորտի ավելի քան 250 հեղինակավոր գործիչներ, ովքեր պարբերաբար այցելել են զորամասեր, հանդես եկել 1000-ից ավելի դասախոսություններով:

«ՍՈՒՐԻՈՅ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ 1946-1970 թթ.» գիրքի շնորհահանդէսը Պէյրութի եւ Հալէպի մէջ

14 յունուար 2019-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ շնորհահանդէսը «Սուրիոյ հայ համայնքի պատմութիւնը 1946-1970» աշխատութեան, որուն հեղինակն է Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու ազգային ակադեմիայի սփիւռքի եւ գաղթօճախներու բաժինի գիտաշխատող պատմական գիտութիւններու թեկնածու Անի Ֆիշենկճեանը:

Բացման խօսքով հանդէս եկաւ «Ազդակ»-ի երիտասարդ աշխատակիցներէն Նանի Գալուստեան: 

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Սույն թվականի հունվարի 9-18-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայագիտական դասընթացների ունկնդիրների համար հանդես եկավ Հայոց պետականության պատմության հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով։