Միջազգային գիտաժողով. «Բալթիկայից մինչև Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում»

2018թ. հոկտեմբերի 15-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում մեկնարկեց «Բալթիկայից մինչև Սև ծով. հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում» եռօրյա միջազգային գիտաժողովը:

Տեղի ունեցաւ գիտաժողով

Կազմակերպութեամբ Իրաքի Քիւրտիստանի Ամերիկեան Համալսարանին և  հովանաւորութեամբ Եւրոպայի Խորհրդարանի Սոցիալիստներու  և Դեմոկրատներու Յառաջդիմական Դաշինքի խմբակցութեան,  Հոկտեմբեր 12-13-ին տեղի ունեցաւ գիտաժողով «Իսլամական Պետութենէ Ետք –Իրաքի Փոքրամասնութիւնները, Կրօնական բազմազանութիւնը և Եզիդիներու, Քրիստոնեաներու, Շաբաքներու, Եարսաններու, Մանդա'իներու  և ուրիշ կրօնական փոքրամասնութիւններու ապագան» - (Beyond ISIS: Minorities and Religious Diversity in Iraq and the future of Ezidi, Christians, Shabak, Yarsan, Mandeans and other religious minorities) խորագրով:

«Վանի 1918 թ. վերջին նահանջին նախադրեալները, Իրաքի մէջ ապաստան գտած հայ ժողովուրդի անցած ուղին և կանանց գործունէութիւնը համայնքի կայացման գործընթացին» թեմայով դասախօսութիւն

Հովանաւորութեամբ Ազգային Կեդրոնական Վարչութեան և կազմակերպութեամբ Իրաքի Հայ Տիկնանց Մշակութային Միութեան, դասախօսութիւն  մը տեղի ունեցաւ Շաբաթ 6 Հոկտեմբեր 2018-ին  նուիրուած՝ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեայ տարեդարձին, Պաղտատի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միութեան սրահին մէջ:

«Հայերու ներկայութիւնը Իրաքի մէջ տարբեր Դարաշրջաններուն» թեմայով դասախօսութիւն

04.10.2018 թուականին նախաձեռնութեամբ Իրաքցի պատմաբան Տօքթ. Ջըուադ Էլ-Բէյդանիին և կազմակերպութեամբ՝ Պաղտատի Թանգարանի տնօրէնութեան, տեղի ունեցաւ Պատմութեան ինստիտուտի աշխատակից՝ Սեդա Օհանեանի դասախօսութիւնը (արաբերէն) սոյն թանգարանի պատմական դահլիճներէն միոյն մէջ և ներկայութեամբ Իրաքցի արաբ մտաւորականութեան ընտրանիին: 

ԿԱՅԱՑԱՎ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2018 թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ գիտխորհրդի ընդլայնված նիստը՝  օրակարգային 5 հարցերով:

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր պարգևատրումներին: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի անվան մրցանակով պարգևատրվեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցներ Համո Սուքիասյանը, Վահե Թորոսյանը և  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար Գոռ Մարգարյանը: