Միջազգային գիտաժողով, կլոր սեղան-քննարկում

Սույն թվականի ապրիլի 30-ին Ծաղկաձոր քաղաքի «Գրողների տան» կոնֆերանսների սրահում տեղի ունեցավ Խորհրդային Հայաստանի առօրյա կյանքի «սպիտակ էջերը» խորագրով միջազգային գիտաժողով–կլոր սեղան քննարկում: Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ի ֆինանսավորմամբ, պատմության ինստիտուտում իրականացվող 21T-6A274 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում (ղեկ.՝ պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյան):