Ամառային դպրոց 2023․ «Պատմական տեքստեր. դրանց ստեղծման մշակույթը և մեկնաբանությունները»

2023 թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը Տաշքենդում (Ուզբեկստան) տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների հերթական` «Պատմական տեքստեր. դրանց ստեղծման մշակույթը և մեկնաբանությունները» խորագրով ամառային դպրոցը, որը նախաձեռնել էին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ), Միջազգային հասարակական ֆոնդը և ԱՊՀ երկրների պատմաբաների և արխիվագետների միջազգային ասոցացիան։

Բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը, միջազգային մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և ուրիշներ։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա հանդես եկավ ուշագրավ զեկուցումով («Պատմական տեքստերի առանձնահատկությունները հին  և վաղմիջնադարյան աղբյուրներում (V-VIII դդ.)»):

Իբրև ունկնդիրներ մասնակցում էին նույն ինստիտուտի աշխատակիցներ Էդիտա Դադայանը, Նարինե Մովսիսյանը և Գայանե Ղազարյանը:

Պատվիրակությունը հանդիպում ունեցավ Տաշքենդի  հայ համայնքի հետ: