Միջազգային գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ.գ.թ. Սուրեն Քոլանջյանի ծննդյան 100-ամյակին

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական  գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ.գ.թ. Սուրեն Քոլանջյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը  պատմաբանի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։

Բացման խոսքով հանդես եկավ Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:

Այնուհետև  ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը՝ ներկայացնելով պատմաբանի գիտական գործունեությունն ու թողած ժառանգությունը։

Ինստիտուտի  աշխատակիցներից բացի, գիտաժողովին մասնակցում էր ներկայացուցիչ նաև Բուլղարիայից:

Գիտաժողովի երկու նիստերը վարեցին՝  Կարեն Մկրտչյանը և Արծվի Բախչինյանը:

Պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Գևորգ Ստեփանյանը, Սեդա Օհանյանը, Անի Ֆիշենկճյանը, Քնարիկ Ավագյանը, Կարեն Մկրտչյանը, Արծվի Բախչինյանը, Էլիզ Թաջիրյանը, Հովիկ Ավանեսովը և Քնարիկ Պետրոսյանը:

Զեկուցումների ավարտից հետո տեղի ունեցավ աշխույժ քննարկում, հարց ու պատասխան: