Միջազգային հավաստագիր

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պ.գ.դ. Գայանե Մախմուրյանը ստացել է (Դուբայում–Նյու Յորքում–Հռոմում–Բուրգասում–Երուսաղեմում–Բայջինգում գործող) Միջազգային պատմական կենսագրական ինստիտուտի հրավերը մասնակցել Օսլոյում, Ստոկհոլմում, Նյու Յորքում, Հռոմում, Բուրգասում, Երուսաղեմում և Բեյջինգում իրականացված  «Նոբելյան Դապնեկիրներ. Փորձի և Մասնագիտական Նվաճումների Ուսումնասիրություն՝ Հաջողակ Անձնավորություն Ձևավորելու և Աշխարհը Փոխելու Համար» տիտղոսով Միջազգային գիտական ծրագրին։ Նա ունկնդրել է Նոբելյալ Դապնեկիրների մտորումների դասընթացը, տրամադրել ամփոփ ակնարկը և 2023 թ. հուլիսի 22-ին ստացել Հետազոտություն և Զարգացում (R&D) ասպարեզին դասվող Միջազգային կարգի ավագ հետազոտողի (IRS) Վկայագիրը։