Ներսես Ե Աշտարակեցու 250-ամյակին նվիրված գիտաժողով

2020 թ. փետրվարի 28-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան 250-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ Արագածոտնի մարզպետարանը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանի ողջույնի խոսքից հետո երկու նիստերի ընթացքում զեկուցումներ ընթերցվեցին Աշտարակեցու կյանքի ու գործունեության տարբեր դրվագների վերաբերյալ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ ՍՏԵՓԱՆ

2020 թ. hունիսի 30-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Հասան-Ջալալյան Ստեփան Ռուբենի «ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏՈՀՄԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ  XIII-XVI ԴԱՐԵՐՈՒՄ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Գիրք՝ գիտելիքի հավերժ աղբյուր

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը շարունակում է ՀՀ ԿԳՄՍ ենթակայության ներքո գործող կրթական հաստատություններին «Հայոց պատմություն» բազմահատորյակի նվիրատվությունը, ուստի այն դպրոցները, որոնք դեռ չեն ստացել, կարող են դիմել ինստիտուտին և ստանալ իրենց օրինակները: