ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ա. Մելքոնյան, Գ Պողոսյան, Ա. Աղասյան, Ա. Մարուքյան, Դ. Քերթմենջյան, Հ. Մելիք-Ադամյան, Վ. վարդանյան, Գ. Բադալյան, Ա. Հովհաննիսյան, Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը, Եր.: «ՏԻՐ» հրատարակչություն, 2019, 608 էջ:

Արխիվային փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, մամուլի նյութերի և տարբեր հետազոտողների ուսումնասիրությունների հիման վրա աշխատանքում ներկայացվում են ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված տարածքային, ժողովրդագրական, մշակութային և նյութական կորուստները, որոշակիացվում են դրանց ծավալներն ու հետևանքները, ինչպես նաև առաջարկներ են արվում Հայողց ցեղասպանության հետևանքների հաղթահարման՝ հատուցման գործընթացի կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերի վերաբերյալ:

Գիրքը նախատեսված է Հայոց ցեղասպանության պատմության ու, մասնավորապես, պահանջատիրության հարցերով հետաքրքրվողների, ուսանողների, և ընթերցողների լայն շրջանակի համար:

Ժամհարյան Գագիկ

Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանի առօրեականության պատմության դրվագներ (1920-1930-ական թվականներ), Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2019, 143 էջ + 4 նկ:

Աշխատության մեջ ուսումնասիրվում են սոցիալական և առօրեականության պատմության մի շարք տեսական հիմնահարցեր, այն ուղին, որն անցել է առօրեականության պատմությունը 19-րդ դարի պատմագիտական մտքի ճգնաժամից մինչև սոցիալական պատմության ձևավորումը, սոցիալական պատմության ներսում ծավալված իմացաբանական և մեթոդոլոգիական բանավեճերից մինչև առօրեականության պատմության՝ որպես պատմագիտական հետազոտությունների ինքնուրույն ուղղության կայացումը: Հատուկ ուշադրություն է դարձվել այն հեղինակներին, որոնց ներդրումն առավել մեծ և նշանակալից է թե՛ սոցիալական պատմության, և թե՛ առօրեականության պատմության գիտական հիմնախնդիրների ձևակերպման մեջ:

Գրքի հիմնական նյութը նվիրված է Խորհրդային Հայաստանի 1920–30-ական թթ. պատմության երկու շատ կարևոր իրողություններին՝ առօրյա կյանքում բյուրոկրատիզմի դրսևորումներին և քաղաքական բռնաճնշումներին:

 

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԵՌԱՆՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

2019 թ. հոկտեմբերի 25-27-ին ՀՀ Պաշտպանության նախարարության առնընթեր Հասա­րակական խորհուրդը (նախագահ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան) համա­կարգող և նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը խորհրդի անդամների հետ կազ­­մա­կերպեց այցելությունը Արցախի Պաշտպանության բանակի զորամասերը: Դա­սախո­սական անձնակազմում ընդ­գրկ­ված էին 27 հոգի, որոնց թվում՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինս­տիտուտի գի­տական աշխատողները տնօրեն, ակադե­միկոս Աշոտ Մելքոնյանը, պատմական գիտությունների դոկ­տորներ Համլետ Հարու­թյուն­յա­նը, Վահան Մելիքյանը, Արմեն Մարուք­յանը, Գայանե Մախմուրյանը, Գևորգ Ստե­փանյանը, Ռուբեն Սահակյանը, պատմական գիտությունների թեկնածու­ներ Մարիամ Հովսեփյանը, Անահիտ Խոս­րո­ևան, Գուրգեն Վարդանյանը, Վահե Սարգսյանը, ինչպես նաև բուհական և գիտական հաս­տատությունների դասախոսներ:

Հովհաննես Թումանյան -150

Հովհաննես Թումանյան -150 գիտաժողով Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում բացվեց «Հովհաննես Թումանյան-150» գիտաժողովը։ Լիագումար նիստում լսվեց յոթ զեկուցում։ Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը զեկուցեց «Հովհաննես Թումանյանը և հայոց պատմությունը» թեմայով։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի Լայպցիգի համալսարանի Արևելյան Եվրոպայի պատմության ու մշակույթի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի  համագործակցությամբ տեղի կունենա գրքերի շնորհանդես («Հայերը Արևելյան Եվրոպայում»):

Միջազգային գիտաժողով. «Կովկաս-Ռուսաստան-Եվրոպա. երկխոսության և համագործակցության տարածք»

Ստավրոպոլում հոկտեմբերի 10-ին մեկնարկեց «Կովկաս-Ռուսաստան-Եվրոպա. երկխոսության և համագործակցության տարածք» միջազգային գիտաժողովը շուրջ երկու տասնյակ երկրների պատմաբանների մասնակցությամբ։

Միջազգային գիտաժողով. «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան»

Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-15-ը Ստեփանակերտում կազմակերպվեց «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային 4-րդ երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված էր Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին և նպատակ ուներ քննարկելու հայոց պետականության` մասնավորապես վերջին հարյուրամյակի հիմնախնդիրները, ձեռքբերումները, հեռանկարային զարգացման գերակայությունները, բացահայտելու երիտասարդ հետազոտողների գիտական ներուժը և երիտասարդացնելու գիտությունը: Գիտաժողովի համակազմակերպիչներն էին ԵՊՀ-ն ու Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը: