Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Ժողովածուի շնորհանդես

2024թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Լոռե բերդից մինչև Ստեփանավան. պատմամշակութային ժառանգության հետքերով» և «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի XLIII գիտական նստաշրջան՝ նվիրված Սիմոն Կրկյաշարյանի ծննդյան 100-ամյակին» գիտաժողովների նյութերի ժողովածուի շնորհանդեսը:

Համագործակցության հուշագիր

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հյուրընկալել էր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պարտականությունները կատարող, գնդապետ, ք․գ․դ., պրոֆ․ Տ․ Քոչարյանին և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ռազմարվեստի պատմության հետազոտությունների կենտրոնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, պահեսատզորի գնդապետ Ս․ Սուջյանին։ Կնքվեց գիտական համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ ՊԻ-ի և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-Ի միջև:

«Հովհաննես Քաջազնունին ճարտարապետ» խորագրով գիտաժողով

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանի ճարտարապետների պալատի համագործակցությամբ ս. թ. հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել համահայկական գիտաժողով` Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ «Հովհաննես Քաջազնունին ճարտարապետ» խորագրով։

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, Հովսեփյան Կարինե

2024 թ. նոյեմբերի 8-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Հովսեփյան Կարինեի «ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ «ԴՐՕՇԱԿ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԷՋԵՐՈՒՄ (1890-1908 ԹԹ.)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: