2022 թվականի հուլիսի 11–12-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ երիտասարդ գիտաշխատողների հերթական` 42-րդ գիտական նստաշրջանը: Ինստիտուտի երիտասարդ աշխատակիցներից, ասպիրանտներից ու հայցորդներից բացի, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՀՑԹԻ-ից, ՀՊՄՀ-ից, ԵՊՀ-ից, ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնից։
