Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Աշխատաժողով՝ «Հին Հայաստանի խորհրդանշաններն ու պատկերները»

2025 թ. հունիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում անցկացվեց «Հին Հայաստանի խորհրդանշաններն ու պատկերները» խորագրով միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի կողմից։ Միջոցառումն անցկացվեց Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) հետ գիտական համագործակցության շրջանակում։

Շնորհանդես

2025 թ. հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան, Մ. Բաղրամյան պող. 24/4, 1-ին հարկ) կկայանա հետևյալ գրքերի շնորհանդեսը՝ «Россия и народы Закавказья (конец XVIII – начало XX века): модернизационные процессы и межкультурный диалог (сборник документов)» (Ставрополь, 2024), «Армянский вопрос в международных отношениях (1895–1923)» (Ставрополь, 2024):

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈւՆ, ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԵԳ

2025 թ. հունիսի 27-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ -ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԵԳԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (XI ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՑ - XIII ԴԱՐ)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈւՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՇԱՀԵՆ

2025 թ. հունիսի 24-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ -ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՇԱՀԵՆԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1960-1980-ԱԿԱՆ ԹԹ ԿԵՍԵՐԻՆ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Միջազգային գիտաժողով Պատմության ինստիտուտում

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ 2025 թ․ մայիսի 6-ին ինստիտում տեղի ունեցավ «Հայ ժողովուրդը Համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներում․ չլուսաբանված էջեր» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներում տարած հաղթանակի 80-ամյակին։ Գիտաժողովի նպատակն էր ցույց տալ հայ ժողովրդի զգալի ավանդը պատերազմներում տարած հաղթանակում, անդրադառնալ հայության, առանձին անհատների մասնակցության չլուսաբանված էջերին և այլն։