2019 թ. սեպտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Ե. Մ. Կոժոկինի պաշտոնական հրավերով ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները կրթության ոլորտում. ռուսերենով գիտահրատարակչական գործունեության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովին: