Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Հայոց մեծ եղեռնի 107֊րդ տարելիցի արարողությունները Թեհրանում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի արարողությունը Թեհրանում սկսվեց մոմավառությամբ ապրիլի 23-ի երեկոյան Ս. Սարգիս մայր եկեղեցու բակից։ Ապրիլի 24-ի առավոտյան մատուցվեց պատարագ, ծաղիկներ խոնարվեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, իսկ երեկոյան 19.30֊ին Թեհրանի նշանավոր «Արարատ»  մարզավանում, բազմահազար իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցավ սգո հանդիսությունը։ Օրվա բանախոսը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էր։ Ելույթ ունեցան ԻԻՀ֊ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆ. Արսեն Ավագյանը և Հայ եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արք. Սարգսյանը։ Տեղի երիտասարդական կառույցները հանդես եկան գեղարվեստական կատարումներով։ Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ֊ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Ճագարյանը, Իրանի խորհրդարանի անդամներ, իրանահայ բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

Ս․ թ․ ապրիլի 15-ին ՀՀ ԳԱԱ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում  տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Կարեն Դեմիրճյանի 90 ամյակին:

 

ԳԻՏԱԿԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՊԻ-ՈՒՄ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ու «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» խորագրով գիտակագործնական կոնֆերանս: