Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Ծաղկաձորում կայացավ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ծննդյան 65-ամյակին նվիրված երիտասարդ գիտաշխատողների գիտական նստաշրջանը

Հուլիսի 3–5-ը Ծաղկաձորում կայացավ  Պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի հերթական գիտական նստաշրջանը՝ նվիրված պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ծննդյան 65-ամյակին։

Գրքի շնորհանդես. «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները»

Տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Պատմության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։

Պատմության ինստիտուտը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թ. հուլիսի 10-ը

Մասնագիտություններ՝ Հայոց պատմություն (Է.00.01)

Համաշխարհային պատմություն (Է.00.02)

 Մասնագիտական քննության օրը՝ 2026 թ. հուլիսի 21, ժամը՝ 11։00

Վայրը՝ Պատմության ինստիտուտ (հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4, 7-րդ հարկ)

 

 Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր՝

  • Դիմում տնօրենի ժ/պ-ի անունով
  • TOEFL iBT հավաստագիր (նվազագույնը՝ 2.5 միավոր)
  • Անձնագրի պատճեն
  • Սոցիալական քարտի պատճեն
  • Զինգրքույկի պատճեն (առկայության դեպքում)
  • Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
  • Անձնական թերթիկ
  • Ինքնակենսագրություն (CV)
  • 3 լուսանկար (3×4 չափսի)
  • Գիտական աշխատությունների պատճեն կամ գիտական ռեֆերատ՝ 1 օրինակ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Պատմության Ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի գիտաշխատող Շավարշ Ազատյանը «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր—2025» շրջանակներում մասնակցել է Սոֆիայի Սբ. Կլիմենտ Օխրիդսկու համալսարանում անցկացվող «Հայաստան. դարերի և աշխարհների խաչմերուկում» միջազգային գիտաժողովին:

Կիլիկյան Հայաստանի տնտեսական պատմությանը նվիրված զեկուցում՝ Վիտենբերգի միջազգային գիտաժողովում

Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի վարիչ Զոհրաբ Գևորգյանը, 2026 թ. մայիսի 31-ից հունիսի 3-ի ընթացքում գիտական զեկուցմամբ մասնակցել է Արևելյան քրիստոնեական և հայկական ուսումնասիրությունների 2026 թ. ամառային սիմպոզիում-միջազգային գիտաժողովին, որը կայացել է Գերմանիայի Վիտենբերգ քաղաքում և կազմակերպվել էր Մարտին Լյութերի անվան համալսարանի Մեսրոպ հայագիտական կենտրոնի կողմից։

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈւՆ, ՄԵՆԿԵՉՅԱՆ ՇԱՔԵ

2026 թ. հունիսի 19-ին, ժամը 1300-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ -ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՇԱՔԵ ՄԵՆԿԵՉՅԱՆԻ «Արաբական Միացեալ Էմիրութիւններու հայ համայնքի հասարակական-քաղաքական կեանքը 1970-ական թուականներէն մինչեւ մեր օրերը» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Միջազգային գիտաժողով

2026 թվականի ապրիլի 22–26-ը Վրաստանի մայրաքաղաքում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Թբիլիսիի պետական համալսարանի և վրացական պատմագիտական դպրոցի հիմնադիր Իվանե Ջավախիշվիլու ծննդյան 150-ամյակին։ Գիտաժողովին մասնակցեց Հայաստանի պատվիրակությունը: