Նախորդ տարի ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի Ի. Ջավախիշվիլու անվան պատմության ինստիտուտի համագործակցության արդյունքում 2024 թ. հոկտեմբերի 3-5-ը Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցավ «ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված 1924 թվականի վրացական ապստամբության 100-ամյակին: Գիտաժողովին պատմության ինստիտուտից մասնակցում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը եւ հայկական կողմի ծրագրի համակարգող, նույն ինստիտուտի «Հին դարերի բաժնի» աշխատակից Հարություն Խուդանյանը: Ակադեմիկոս Ա. Մելքոնյանը ելույթ ունեցավ վրացերեն լեզվով՝ ներկայացնելով «Հակախորհրդային պայքարը Հայաստանի անկախության պահպանման համար 1920-1921 թվականներին» զեկուցումը: Զեկուցումների ծրագիրը, թեզիսները, և գիտաժողովի նյութերի ժողովածուն։