Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Միջազգային գիտաժողով Պատմության ինստիտուտում

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ 2025 թ․ մայիսի 6-ին ինստիտում տեղի ունեցավ «Հայ ժողովուրդը Համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներում․ չլուսաբանված էջեր» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներում տարած հաղթանակի 80-ամյակին։ Գիտաժողովի նպատակն էր ցույց տալ հայ ժողովրդի զգալի ավանդը պատերազմներում տարած հաղթանակում, անդրադառնալ հայության, առանձին անհատների մասնակցության չլուսաբանված էջերին և այլն։

    

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ

Ապրիլի 24-ին ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների եւ արխիվների ընկերակցության նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանի նախագահությամբ, բազմաթիվ երկրների մասնագետների մասնակցությամբ Մոսկվայի «Պրեզիդենտ»  հյուրանոցի նիստերի սրահում տեղի ունեցավ ստեղծված նոր աշխահակարգին նվիրված միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը: Նիստի սկզբին պրոֆեսոր Վիկտոր Իշչենկոն իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, նշեց, որ աշխարհի շուրջ 30 երկրների խորհրդարաններ, այդ թվում` ՌԴ Պետական դուման, ճանաչել ու դատապարտել են այդ զարհուրելի  ոճրագործությունը: Նա խորհրդաժողովի մասնակիցների և ռուս հասարակայնության անունից ցավակցություն հայտնեց հայկական պատվիրակությանը:  

  

Ամփոփվեց «Հայ ժողովրդի ազգային զարթոնքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» երկօրյա գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի նախաձեռնությամբ 2025 թ. ապրիլի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Հայ ժողովրդի Ազգային զարթոնքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» խորագրով։ Գիտաժողովը նվիրված է Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի առթիվ 1965 թվականին Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում ծավալված համաժողովրդական շարժման՝ ազգային զարթոնքի համակողմանի ուսումնասիրությանը։

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ Ա․ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԵՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ Կ․ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՊՐԻԼԻ 22-23-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ապրիլի 22-23-ին Մոսկվայում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվեց միջազգային գիտաժողով` նվիրված Հայրենական մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյակին` ավելի քան 20 երկրների մասնագետների մասնակցությամբ:

Համագործակցության հուշագիր

Սույն թվականի ապրիլի 10-ին համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Ավստրիայի Իննսբրուկի համալսարանի Հին պատմության և Հին Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի միջև։ Համագործակցությունը ենթադրում է համատեղ գիտաժողովների կազմակերպում, գիտական աշխատանքների հրատարակում, գիտաշխատողների փոխանակում և մի շարք այլ կետեր, որոնք միտված են Հին Հայաստանի պատմության համակողմանի ուսումնասիրությանը։